«Հայկական ժամանակ». «Հայասի» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ կտրվեն


09:07 , 9 հուլիս, 2013

«ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ կապված «Հայասի» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը։ Այս ընկերությունը ժամանակին որոշել էր վիսկի արտադրել։

 Բայց ինչպես երևում է, այդ պրոեկտը ձախողվել է և որպեսզի ընկերության ֆինանսական վիճակը կայունանա, կառավարությունը որոշել է հետաձգել նրա հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետները։ Թե ինչու է կառավարությունը հարկատուների հաշվին լավություն անում Արթուր Բաղդասարյանին, այնքան էլ չի հասկացվում»,–գրում է թերթը։ 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: