08:37 , 9 հուլիս, 2013«Սարգիս Ասատրյանի ձերբակալության փաստը նոր ինտրիգ է մտցրել ամռան տապից մեռած քաղաքական դաշտում։ Իշխող տեսակետներից մեկն էլ այն է, որ հայաստանյան որոշ ուժերի համար «մեսիջ» կար դրանում։ Ի դեպ, Սարգսի հետ նույնիսկ իր հարազատները կապի մեջ չեն, չգիտեն ինչն ինչոց է։ «Սա նշանակում է, որ տեղը «շատ խորն է», մեղադրանքն էլ՝ շատ լուրջ, որովհետև Բուտիրկայում բջջայինով կապվում են հարազատների հետ»,– ասաց մեզ հետ զրուցող լավատեղյակ աղբյուրը։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, նրան մեղադրում են թմրամիջոցների առքուվաճառքի մեջ։ Ի դեպ, մի քանի տարի Մոսկվայում գտնվող, ոչ անհայտ Նորիկ Թևանյանի աջ ձեռքը համարվող Սարգիսը չուներ ՌԴ քաղաքացիություն, և դա այն դեպքում, որ թե ինքը, թե նույն Թևանյանը ռուսաստանյան հայտնի շրջանակների հետ էին նստում-վեր կենում։
Ըստ մեր աղբյուրների, նրանք նույնպիսի շրջապատ ունեին նաև Հայաստանում. իր վերջին այցի ժամանակ Սարգիսը հանդիպել է իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Վովա Գասպարյան, Վիգեն Սարգսյան։ Հետաքրքրական է նաև, որ Սարգիսը Մոսկվայում մտերիմ է եղել ոչ միայն Թևանյանի, այլև ոչ անհայտ Արբակ Խաչատրյանի հետ։ Եվ դա այն դեպքում, երբ Թևանյանն ու Խաչատրյանն այնքան էլ «չունեն իրար հետ»։ Արբակ Խաչատրյանին բոլորս հիշում ենք 2003-ի նախագահական ընտրություններից. նա Մոսկվայից «փող» էր բերում Գեղամյանի համար։ Խոսքը 100 հազար դոլարի մասին էր. ռուսական հատուկ ծառայությունները նրան օդանավակայանում «փողով» բռնեցին, Արբակն այդ «գործով» նստեց 2 տարի»,–գրում է թերթը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: