Լավագույն աղցանն Ամանորի համար


05:47 , 20 դեկտեմբեր, 2019

Բաղադրիչներ

1. Խոզապուխտ – 200 գ
2. Շամպինիոն – 300 գ
3. Լոլիկ – 300 գ
4. Ձու – 3 հատ
5. Սոխ – 150 գ
6. Մայոնեզ
7. Աղ, պղպեղ
8. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Սոխը և սունկը մանր կտրատել: Խոզապուխտը և լոլիկը կտրատել խորանարդաձև:

2. Ձուն անցկացնել քերիչով: Սոխը տապակել բուսայուղով:

3. Ավելացնել սունկը, համեմել աղով և պղպեղով: Շոգեխաշել մոտ 10 րոպե:

4. Սառեցնել: Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել մայոնեզը: