Գործակալը ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից. Արա Վարդանյան


22:21 , 19 դեկտեմբեր, 2019

Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։

Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկում

Քայլ 2. Այդ գործակալը, ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից։

Քայլ 3. Գործակալ /Քոչարյանի աջակիցը սկսում է բանակցել Մարտի 1-ի տուժողների հետ և ակնարկում է հեղաշրջում

Քայլ 4. Նրան ձերբակալում են և նա տալիս է խոստովանական ցուցմունք, թե ովքեր են իրեն ասել հեղաշրջման մասին և խնդրել վարել բանակցություններ։

Քայլ 5. Ձերբակալությունների շարան։ Այս քայլը թողնում եմ ձեզ երևակայությանը։ Դուք որոշեք, թե ում անունները նա կտա։ Օրինակ Սեդրակ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան։

Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա։

Հ.Գ. Մի քանի տեսախցիկով կարծես թե թաքնված նկարահանում անելը բավականին հետաքրքիր գաղափար էր)) իսկ պատին դեմ տված ավտոմատը սպանեց))))

Image may contain: 1 person, text