Սյունիքի նոր մարզպետի ընտանիքին պատկանող հանքում վթար է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


00:04 , 9 հուլիս, 2013

Սյունիքի նոր մարզպետի ընտանիքին պատկանող հանքում վթար է եղել 

Aravot.am-ը գրում է.

Բնապահպան Եղյա Ներսիսյանի համոզմամբ, պատահական չէ, որ ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկել է հենց Վահե Հակոբյանի թեկնածությունը: «Մի քանի օր առաջ Սյունիքի մարզում էինք եւ տեսանք, թե Սյունիքի մարզում ինչ տիպի է ընդերքի թալանը, ոչ թե հանքարդյունաբերություն է գնում: Այսօր պատահական չէ, որ Լիսկային փոխարինում են Վահեով: Վահեն բիզնեսմեն է եւ կարեւոր մի փաստ կա, որ անցած տարվանից սկսած՝ մինչեւ հիմա հանքի շահագործման 33 նոր լիցենզիա կա, որից 12-ը միայն Մեղրիի շրջանում է՝ ծանր մետաղական հանքերի շահագործման համար: Հավանական է, որ մարզպետի փոփոխությունը մարզի համար ավելի վատ կլինի: Չկա ոչ մի պոչամբար Սյունիքում, որը վթարային վիճակում չէ, չկա ոչ մի հանք, որը առանց փորձաքննությունների ընդլայնման ծրագրեր չի անում: Լիցենզիաները կան, նորանոր հանքերի շահագործում է սպասվում: Մարդ, որի ամբողջ կենսագրությունը, ընտանեկան հարստությունները կառուցվել են հանքարդյունաբերության թալանի վրա, պետք է փոխվի՞, իհարկե` ոչ: Նախագահը փորձում է քրեաօլիգարխիան փոխարինել փողկապավոր օլիգարխիայի հետ, որոնք մի քիչ ավելի վտանգավոր են, մի քիչ ավելի գրագետ են, օտար լեզուներ գիտեն, բայց իրենք նույն ծրագրերն են իրականացնելու, նույն տրամաբանական շարունակությունն է: Էսօր Սյունիքում որտեղ ինչ հարցնում ես՝ ասում են Մաքսիմինն է (Վահե Հակոբյանի հայրը): Եղբայրներով ամբողջ տերիտորիան իրենք են հսկում ու նայում, իրենց տղան է՝ ոնց էլ լինի կնայեն: Վենդետա է, չէ՞»,- Aravot.am-ին ասաց Ե. Ներսիսյանը: Նրան առայժմ հայտնի է, որ Հակոբյանները տնօրինում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Գեղի հանքը, որը վերջերս, ըստ Ե. Ներսիսյանի, Սյունիքի նախկին մարզպետն է վաճառել Հակոբյաններին...

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ