Իրինա Շեյքը ճապոնական նկարահանվել է սովետական աշխատավորուհու կերպարանքով


22:00 , 19 դեկտեմբեր, 2019

Սուպերմոդել Իրինա Շեյքը Instagram-ում հրապարակել է Vogue ամսագրի ճապոնական տարբերակի շապիկի լուսանկարը: Նրա կերպարը բազմաթիվ օգտատերերի սովետական բանվորուհու է հիշեցրել:

Լուսանկարում նա սպիտակ վերնաշապիկով է, մուգ կապույտ թիկնոցով, որը ձգում է սև գոտին: Կերպարը լրացնում են սև գլխաշորը և զանգվածային ոսկե ականջողները:

Օգտատերերը միանգամից սկսել են քննարկել Իրինայի հանդերձանքը և այն համեմատել սովետական ժամանակաշրջանի հետ: «Սև պրոլետարիատ», «Գեղեցիկ կոմերիտուհի», «Լուսանկարը «Աշխատավորուհի» ամսագրի համա՞ր է», գրել են նրանք:

https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/72945354_175333270533683_7532802794252976133_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&_nc_ohc=Q64CTajOggQAX8bQ-lo&oh=a11b6afbc9da492f0e02e298366e8083&oe=5EA991B5