Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատողի օրվա կապակցությամբ պարգևներ հանձնեց կառույցի մի խումբ աշխատակիցների (Video)


18:25 , 19 դեկտեմբեր, 2019

Factor.am-ը գրում է.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով՝ մեդալներով, վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:

Նշենք, որ այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ում էր: Հենց նա էլ հանձնեց պարգևները:

Մանրամասները՝ տեսանյութում: