Վարչապետն, արաբ շեյխերին Հրապարակի տոնածառի տեղն առաջարկելով, պետական վերաբերմունք է ցույց տալիս օտարերկրյա ներդրողին


16:11 , 19 դեկտեմբեր, 2019

Ցանկացած ներդրման դեպքում, անշուշտ, պետք է առաջին հերթին հաշվի առնվի պետական ու ազգային շահը, որքան էլ գումարը մեծ լինի: Նման պարագայում պետության դերն է նաև կանխել, այսպես կոչված, «վնասակար փողերի» մուտքը:

ԲԱՅՑ․․․

ա) Դա որևէ կերպ իրավունք չի տալիս, ավելին՝ նույն պետական շահից ելնելով՝ նպատակահարմար չէ ծաղրել օտարերկրյա ներդրողին:
բ) Ոչ մի կերպ չի ֆիքսում և չի նշանակում, որ տեղացի գործարարը, թեկուզ հիսուն տոկոսով «փայ մտնելով», չպետք է փորձի երկիր ներդրում բերել:

Կառավարության այսօրվա նիստին վարչապետն, արաբ շեյխերին Հրապարակի տոնածառի տեղն առաջարկելով, պետական վերաբերմունք է ցույց տալիս օտարերկրյա ներդրողին՝ դրանով չվնասելով ո՛չ արաբ գործարարներին, ո՛չ էլ փայ մտնել ցանկացողին: Փոխարենը նույնը չես ասի պետության մասին:

#ոտքըոտքինգցած
#կառավարությունումինչպեստանը