Արարատ Միրզոյանը մեզ վրա է փորձում գցել պատերազմ հրահրելու պատասխանատվությունը


10:37 , 19 դեկտեմբեր, 2019

Եվ արդեն ավանդական դարձած բրիֆինգը մարտի դաշտից: Ինչ ունենք. դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը թվիթերի իր էջում ողջունել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հրավերը հանդիպել «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում»: Նույն օրը երեկոյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը և փաստացի արգելափակում է Հայաստանը Վրաստանի հետ կապող երկու մայրուղիներից մեկը: Ըստ էության, Ադրբեջանը հուշում է, որ Փաշինյանը պարտավոր է իր պարտավորությունները կատարել:

Անցնում է մոտ 24 ժամ, և բացառապես Ֆեյսբուքում բարձրացված աղմուկի արդյունքում ԱԳՆ խոսնակը բարեհաճում է արձագանքել այդ իրադարձությանը՝ նշելով, որ «մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացիների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ» ու հավելում է, որ «այդ հանդիպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը», թեպետ, կրկնում եմ, Տավուշը գնդակոծվել էր հենց նույն օրը երեկոյան նույն իրականության մեջ, բայց ոչ այդքան խաղաղ գործընթացի ներքո: ԱԳՆ-ն, ըստ էության, որոշել է մրցել Արարատի մարզպետի հետ, բայց ջայլամաբուծության գործում:

Բայց սա դեռ ամենը չէ: Հակագրոհ է սկսում քայլառաստ մեդիան: Ոչ, նրանք ոչ թե Ադրբեջանի գործողությունների դեմ են խոսում ու գրում, այլ այդ ամենի մասին խոսողների դեմ: Դա արվում է նաև ԱԺ նախագահի մակարդակով: Արարատ Միրզոյանը նույն օրը ասում է, որ «Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ցանկացած լուծման տարբերակի ժամանակ պետք է հաշվի առնել այն բանակցային գործընթացը, որն առկա է»: Թե ինչ բանակացային գործընթացի մասին է նա խոսում, ոչ մեկ չգիտի, քանի օր մինչ օրս ԱԳՆ ու ինքը` «Գանդին», պնդում են, որ բանակցություն չկա: Բայց սա դեռ ամենը չէ, Միրզոյանը նշում է, որ «նախ և առաջ հայկական կողմը պետք է հաշվի առնի իր քայլերի՝ պատերազմի հանգեցման հավանականությունը»: Ով չհասկացավ, ասեմ․ սա մեզ ուղղված մեղադրանք է: Այս իձիոտը մեր վրա է փորձում գցել պատերազմ հրահրելու պատասխանատվությունը: Պատասխանատուն ոչ թե Ադրբեջանին քաջալերող ԵԱՀԿ-ն է, ոչ թե իրենց ապիկար արտաքին քաղաքականությունը, այլ մենք: Նա ուզում ա ասի՝ կարգավորման մասին հարցեր մի տվեք, թե չէ պատերազմ...

Բայց սա էլ դեռ ամենը չէ, նա նաև ասաց, որ «անվտանգության հարցերում Հայաստանն ունի հստակ տեսլական»: Ո՞րն է այդ տեսլականը՝ նա չասաց: Մեր կողմից առաջարկվող ռազմական փոխգործակցության պայմանագրի առկայությունը, ինչպես տեսնում եք, նրանք համարում են ոչ թե անվտանգության տեսլական, այլ պատերազմի հրահրում: Իրենց տեսլականն Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի անհեթեթ ու իրարամերժ ելույթներն ու քայլերն են:

Հենց այս գիծն էին պահում քայլառաստներին սպասարկող քարոզիչները: Ու միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ մնաց բարձունքի վրա: Նա հրապարակավ հայտնեց մեզ, որ այս օրերին Վեներան, Սատուրնը, Յուպիտերը, Արևը և Մերկուրին մի «գծի» վրա են շարվել։ Համաձայնեք, դժվար է սրանից ավելի բարձր գտնվել: «Հայրենասիրությունը պետք չի դաստիարակել» հայտնի մտքի գոհարի հեղինակը հենց այս իրադարձությունը համարեց արժանի մեր ուշադրությանը:

Իսկ մենք մեր ստոր մակարդակի վրա արդեն երրորդ օրն է՝ սպասում ենք ԱԳՆ-ին ուղղված մեր նամակի պատասխանին, որում մենք փորձեցինք օգտվել իրենց խոսնակի ընձեռնած հնարավորությունից ու հրավիրել նախարարին փակ քննարկման: Ու այն փաստը, որ նրանք նույնիսկ նման մանր ու աննշան նամակին պատասխանելիս չեն կարողանում արագ կողմնորոշվել, ինձ հուշում է, որ մեզ աղետալի օրեր են սպասվում:

Ու եթե ձեզ թվում է, որ Ալիևն առանց ԵԱՀԿ-ի դաբրոյի կարար ժամերով Վրաստանի հետ ճանապարհ փակեր, դուք չարաչար սխալվում եք: Ասեմ ավելին՝ հենց ԵԱՀԿ-ն էլ ասել է, որ ոչ միայն կրակի, այլ կրակի հենց Հայաստանի վրա, քանի որ Արցախի միջադեպերը Փաշինյանը բարեհաջող գցում է արցախցիների վրա: Բայց նույնիսկ ստեղ մեր Գանդին խորամանկ գտնվեց ու ադրբեջանցիքին ու միջազգային հանրությանը չախեց` գնդակոծման մեղքը գցելով Հայաստանում իր ընդդիմության վրա: Նրանց վրա, ով քսան տարի շարունակ փորձում էր հող հանձնել, բայց նույնիսկ դա չէր կարում նորմալ անել:

Փաստացի, մոտ երկու տարի առաջ կար Մարտի 1-ի զոհերի արյան վրա իր ձեռքերը տաքացրած մի քաղաքական դիակ: Այս դիակը իր քաղաքական դագաղի մեջ վերջին մեխը մեխեց, երբ իր երկու գործընկեր կուսակցությունների հետ միասին մի քանի հարյուր մարդիկ թանկացման դեմ բողոքի ցույցի դուրս եկավ: Սակայն երկու ամիս անց ստացավ հարություն առնելու և գանդիացվելու հնարավորություն և նույնիսկ աչքը չթարթեց սատանայի հետ պայմանագիր կնքելիս: Հիմա Սատանայի խմբի համանախագահները պահանջում են իրենց հասանելիք վճարը... Իսկ այս սրիկան փորձում է մեղքը այլոց վրա բարդել և այս անգամ ձեռքերը տաքացնել արդեն հազարավոր անձանց արյան վրա: Փորձը ունի... Որտեղ տասը, այնտեղ էլ հազարը: Վերջիվերջո, մոտ մեկ միլիոն ադրբեջանցի «վերադարձնելը» իրենց «հայրենի» հող շատ կարևոր մարդասիրական հարց է: Թե չէ ո՛չ Նոբելյան կտան, ո՛չ էլ նույնիսկ անվտանգությունը կերաշխավորեն թոշակի գնալիս:

Հ.Գ. Ենթադրում եմ, որ մեր ԱԳՆ-ն իր մոտ չի հրավիրել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին, չի դիմել ո՛չ ԵԱՀԿ, ո՛չ էլ ՀԱՊԿ, քանի որ, դե, ակնհայտ է, որ ոչ թե Ադրբեջանն է պատերազմ հրահրում, այլ մենք` ընդդիմադիրներս: ԵԱՀԿ-ն ու ՀԱՊԿ-ը ի՞նչ կապ ունեն ստեղ: Ստեղ պիտի ԱԱԾ-ն, ոստիկանությունը ու իրենց կից խուլիգաններն ու կրիմինալիտետը զբաղվեն: