Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը. «Մեդիա Պաշտպան»


19:48 , 18 դեկտեմբեր, 2019

Mediaadvocate.am-ը գրում է.

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համացանցից տեղեկացել է, որ Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ հենց ինքը՝ Պետրոս Ղազարյանն է աշխատավարձ ստանում պետական միջոցներից և իր կարծիքը կամ մեկնաբանությունը պետք է բալանսավորված լինի և չպետք է նախապատվություն տա որևէ կողմի։ Տվյալ դեպքում, հստակ երևում է լրատվականի պետի կողմնակալ վերաբերմունքը հարցին։ Գրառումը պարունակում է մեկնաբանություն մի հարցի վերաբերյալ, որի պարագայում Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարի պետք է պահպաներ չեզոքություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ