Հունաստանում գտել են բրոնզե դարի թագավորական դամբարաններ


20:00 , 18 դեկտեմբեր, 2019

Հունաստանում հայտնաբերվել են զարդերով և այլ իրերով երկու արքայական դամբարաններ, որոնց տարիքը գնահատվում է ավելի քան 3 հազար տարի:

Հայտնաբերվածների թվում` ոսկե մատանի` ցուլերի և գարու տրցակի պատկերով և կախազարդով՝ եգիպտական աստվածուհու դիմանկարով:

Պեղումներով զբաղվող ամերիկացի հնագետները ասում են, որ նրանց հայտնագործությունները շատ բան են պատմում միկենյան շրջանի մշակույթի և առևտրի մասին: