Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին


18:23 , 18 դեկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին:

Կառավարական պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգ գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: