Դավիթ Խաժակյանի շուրջ ստեղծված իրավիճակում հետաքրքրագույն բան ա նկատվում


16:33 , 18 դեկտեմբեր, 2019

Դավիթ Խաժակյանի շուրջ ստեղծված իրավիճակում հետաքրքրագույն բան ա նկատվում։ Հանրության ամենատարբեր շերտեր (լիբերալից նացիոնալիստ) ունեն կոնսենսուս, որ Խաժակյանը պիտի մնա իր տեղում՝ անհրաժեշտության դեպքում անգամ պասլատ անելով Էդմոնի սիրատոչոր կարծիքը։

Դա, կարելի է ասել, ունիկալ դեպք է, երբ, օրինակ, ձեր խոնարհ ծառան ու Արթուր Սաքունցը նույն կարծիքին են։

Ի՞նչ ասեմ։ Էդ տղու մասին առանձնապես բան չգիտեմ, չեմ հետևել, ըստ այդմ՝ կարծիք էլ չունեմ։ Բայց կարամ ասեմ, որ բացառիկ շանս ա ստացել։ Հմի իրա ձեռքն ա ընկել մի կլորիկ քաղաքական կապիտալ, որի ռեալիզացումը և դրանով երկրի մասշտաբի ինքնուրույն ֆիգուր դառնալը կախված ա միմիայն իրանից։ Նենց որ, #չդնես, ապեր։ Ու դուխով, բայց էն իսկական դուխովներից, էս չինական բռակ դուխովներից չէ։