Panorama.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում անդրադարձավ իր հասցեին արված այն հայտարարությանը, թե վտանգ է ներկայացնում։ Նա հիշեցրեց, որ եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, ապա՝ նաև Հայաստանի, ղեկավարել է Արցախը պատերազմի ողջ ընթացքում։
Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին Հայաստանը լքել է աղքատ երկրների շարքը, դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր ու մինչ օրս պահպանվել է այդ կարգավիճակը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքն ընդհատվեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի բավականչություններով. «Հարգելի դատարան, հիմա ի՞նչ է մենք պիտի գնանք վիճակագրություն ստուգենք, տեսնենք ճի՞շտ է ասում»։
Սաֆարյանին սկսեցին միանալ տուժողները, նրանց արձագանքեցին Քոչարյանի փաստաբանները։ Դատավորն ի վերջո բարկացավ տուժողի վրա, հայտարարեց՝ խանգարում է նիստերին։
Ռոբերտ Քոչարյանը շարունակելով իր խոսքը, նկատեց. «Եթե նման արդյունքներ ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, էլ ի՞նչ ասեմ, ուրեմն՝ մենք մանկուրդների երկիր ենք, ուղղակի այսքանը ցանկացա ավելացնել»։
Քոչարյանի խոսքին հետևեցին դատարանի դահլիճում գտնվող նրա աջակիցների բացականչությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: