Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը


14:25 , 18 դեկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

«Որոշեցի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին մերժել»,-որոշման եզրափակիչ մասն ընթերցեց դատավորը։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանում նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: