Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Honda-ն, կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com


13:49 , 18 դեկտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 TD 558 համարանիշի և Honda մակնիշի TT 3198 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը ազգությամբ ղազախ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: