22:30 , 18 դեկտեմբեր, 2019Տականոբա Նիսիմոթոն տարօրինակ բիզնես է սկսել: 2012 թվականին 50-ամյա ոճաբանն իր օնլայն ծառայությունն է սկսել հենց իր տնից դեպի Տոկիո:
«Օսանամ» Ճապոնիայում անվանում են պապիկներին, այսինքն՝ ցանկացած տղամարդու, ով միջին տարիքի է:
Ընդամենը 8.89 դոլարով ցանկացողը կարող է վարձել այս պապիկներին, որպեսզի խոսի, լաց լինի կամ էլ ուղղակի խորհուրդ հարցնի:
Տիրոջ խոսքերով՝ Ճապոնիայում այդքան էլ լավ չեն վերաբերվում տարիքով տղամարդկանց՝ ասելով, որ նրանք իրենց հիգիենային չեն հետևում, բավականին գեր են և այլն: Հենց այս կարծրատիպը կոտրելու համար էլ ստեղծել է այս տարօրինակ բիզնեսը:

Սեփականատերն ասում է, որ սկզբում ցանկանում էր երիտասարդ տղամարդկանց ներգրավել, սակայն հասկացավ, որ պետք չէ:
Ծառայությունից օգտվում են 20-50 տարեկան կանայք: Երբեմն օսանամները օգնում են կանանց, որ վերջիններս կարողանան կահույքը տեղաշարժել, կամ ձևացնում են, իբր ամուսիններ են, որպեսզի կանայք միայնակ չզգան:
Սակայն կան նաև արգելքներ։ Տղամարդիկ իրավունք չունեն սեռական հարաբերություններ ունենալու իրենց պատվիրատուի հետ, փոխանակվել անձնական տվյալներով և ծառայությունից հետո շփվելու:
Կցանկանայի՞ք նույնը Հայաստանում:
