«Գոլդեն Փելիսի» աճուրդը չի կայանա. Գնորդ չկա. «Հայկական ժամանակ»


09:49 , 18 դեկտեմբեր, 2019

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի «Գոյդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Աճուրդը, որը նախատեսված էր վաղը՝ չի կայանալու:

Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են:

Հարցին, թե ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն` գինը բարձր է եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»:

Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս մեկ աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: