Պետության գլո՞ւխ, թե՞ ...


01:17 , 18 դեկտեմբեր, 2019

Նիկոլ Փաշինյանի թելադրանքով ԱԺ «պատահական մեծամասնությունն» ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին «օրենսդրորեն» կաշառելու, նրանց վրա ճնշում գործադրելու, ՍԴ-ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու և պետական կառավարման համակարգը մեկ դերասանի թատրոնի վերածելու օրենքը։

Հիմա այդ օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին է։ Նա պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ստորագրել հակասահմանադրական ու հակաբարոյական այդ օրենքը և կրել ամբողջական պատասխանատվություն դրա հետևանքների համար, կա՛մ օրենքն ուղարկել ՍԴ՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։

Սա այն դեպքն է, երբ քաղաքական քամիներով և այսրոպեական կոնյունկտուրայով առաջնորդվելու տարբերակը շատ վատ հետևանքների կբերի և՛ պետության, և՛ անձամբ պետության գլխի ֆունկցիա կատարող Արմեն Սարգսյանի համար։

Քաղաքականության ու հատկապես պետական կառավարման համակարգում շատ կարևոր է անձնական պատասխանատվության ինստիտուտը։ «Ես չէի ուզում, ինձ ստիպեցին» ոճի արդարացման տարբերակները չեն անցնելու։