Համաշխարհային ճանաչում ունեցող 5 աստղեր՝ նրանց կյանքում թմրանյութեր և ալկոհոլ հայտնվելուց «առաջ և հետո»


01:08 , 18 դեկտեմբեր, 2019

Երբ ունես շատ գումար և հնարավորություներ, շատ բարդ է դիմանալ գայթակղությանը... Իսկ աստղերն այդպիսի գայթակղություններ ամեն օր են ունենում։ Երեկույթները և համերգները նրանց կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Ոմանց  մոտ ստացվում է դիմանալ գայթակղությանը, բայց կան նաև աստղեր, որոնք որոշում են հանձնվել։

Մի ժամանակ այս մարդիկ շատ հաջողակ էին և հայտնի, իսկ հիմա նրանք հարբեցողներ և թմրամոլներ են։

Ջոնաթան Ռիս-Մայերս

Ռիս-Մայերսն իռլանդացի հայտնի դերասան է, ով հայտնի է դարձել «Ավգուստ Ռաշ» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Նա մի քանի անգամ բուժվել է հարբեցողության դեմ, իսկ մի անգամ էլ փրկվել է մահից, քանի որ մահացու քանակությամբ դեղահաբեր էր ընդունել։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նրան։

Ահարոն Քարթեր


Ամերիկյան երգիչ և դերասան է։ Ավելի շատ հայտնի է «Քարթերների ընտանիք» ռեալիթի-շոուից, որտեղ նա նկարահանվել է իր ընտանիքի հետ միասին։ 2006 թվականին նա թմրանյութերից կախվածության դեմ բուժումներ էր անցնում, սակայն, դատելով այն հանգամանքից, որ 5 տարի անց նա կրկին բուժման է դիմել, կարելի է ասել, որ նրա մոտ բուժումը չի ստացվել։

Չարլի Շին

Չարլի Շինն իր աշխատանքային գործունեության ամենասկզբից էլ հայտնի էր որպես Կազանովա և կռվարար։ Այդ պատճառով, երբ 90-ական թվականներին նա հայտնվեց հիվանդանոցում, ոչ ոք չզարմացավ դրանից։ Ցավոք, բուժումը ոչ մի արդյունք չտվեց, և դրանից հետո էլ Շինին մի քանի անգամ նկատել են թմրանյութեր և ալկոհոլ օգտագործելիս։

Էլվիս Փրեսլի

Անգամ ռոք-ն-ռոլի արքան է թմրանյութ օգտագործել։ Հենց դրանց պատճառով է Փրեսլին առողջական լուրջ խնդիրներ ունեցել։ Թեև երաժիշտն անընդհատ ազատվում էր իր վնասակար սովորություններից, բայց կարճ ժամանակ անց կրկին վերադառնում էր դրան։ Թմրանյութերի հանդեպ սերը պահպանվեց նրա ողջ կյանքի ընթացքում։

Մակոլեյ Կալկին

Մեր մանկության սիրելի դերասան Մակոլեյ Կալկինը, որը «Տանը միայնակ» ֆիլմում մարմնավորել է Քևինին, տարիների ընթացքում շատ է փոխվել։ Եվ ցավոք սրտի, թմրանյութերը և ալկոհոլը մեծ դերակատարում են ունեցել։ Մինչև հիմա նա շարունակում է պայքարել կախվածության դեմ, իսկ 2012 թվականին նրան մեծ դժվարությամբ փրկեցին մահից։