Երգիչ Տյոմն ամուսնության առաջարկ է արել Էմմա Հովհաննիսյանին. Bravo.am (Photo)


22:12 , 17 դեկտեմբեր, 2019

Bravo.am-ը գրում է.

Երիտասարդ երգիչներ Արտյոմ Հակոբյանի եւ Էմմա Հովհաննիսյանի սիրավեպի մասին BRAVO.am-ը պատմել էր այս տարեսկզբին: Տյոմն ընկերության առաջարկն առանց ռոմանտիկայի էր արել, սակայն ամուսնության առաջարկի դեպքում ոչինչ չի խնայել: Էմմայի ծննդյան տարեդարձի գիշերը երգիչն անակնկալի է բերել սիրելիին ու բոլոր ներկաներին: Մատանու ընտրության, Էմմայի հույզերի մասին նա պատմել է մեր նոր զրույցում:

Պարզվում է՝ երգիչը շուրջ մեկ ամիս պատրաստվել է այդ օրվան.«Քանի որ ավանդական նշանդրեք չեմ սիրում, որոշեցի այսպիսի ձեւով անակնկալի բերել Էմմային: Հասկացա՝ հասունացել է հարաբերություններն այլ դաշտ տեղափոխելու պահը: Գիշերն Ալեքսեյ Չումակովի երգացանկից «Երջանկություն» երգի հնչյունների ներքո Էմմային առաջարկություն արեցի: Ամեն ինչ հաշվարկված էր, նույնիսկ այն, թե ժամը քանիսին պետք է սկսեմ երգել, որ հասցնեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ