Օտարազգի հյուպատոսին «քըլնգելը» ամենահեշտ բանն է


17:59 , 8 հուլիս, 2013

Վախ, վախ, վախ...ՀՀ-ում Նորվեգիայի Պատվո հյուպատոսը շշկռվել ու գրել է, որ ինքն ատում է մեր Վարդավառի տոնը: 
Երկու օր է կառավարության քութիկ փղանման արարածներն ու պալատի սպասարկու բոլոր հեռուստաընկերությունները /ուրիշը չկա, բոլորը սպասարկում են ՍՍ-ին/ շարունակում են հարձակում գործել այդ դիվանագետի վրա:
Ա՛յ, ճիճուներ, եթե էդքան պլոճիկ ունեք, բա ինչու? էիք լռում 2009-ի հոկտեմբերի 10-ից առաջ եւ հետո, երբ ՍՍ-ի հրահանգով ՀՀ-ն ստորագրվեցին հայ-թուրքական ազգադավ արձանագրությունները:
Այն ժամանակ թե՝սփյուռքը եւ թե՝ հայաստանցիները միաբերան ասում էին՝ մենք ատում ենք թուրքերին, մենք ատում ենք այն ամենը, ինչ կապված է թուրքերի հետ, քանզի՝ թուրքը մնում է թուրք:
Եթե բոլոր հայերի այս գնահատականն ու կարծիքը չեք տիրաժավորել, ապա ինչ? իրավունքով եք պարսավանքի ենթարկում նորվեգացի դիվանագետին:
Հիմա էլ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ ՀՀ ԱԺ օրակարգում: Թեեւ, Թուրքիան վաղուց է դրանք դուրս շպրտել իր արտաքին քաղաքական օրակարգից:
Ա՛յ, իշխանական տուզիկներ, եթե դուխ ունեք, ապա՝ այս հարցը բարձրացրեք, հարցրեք ,,ֆուտբոլային,, դիվանագիտության ճարտարապետներին, թե՝ արդյոք? ազգային արժանապատվությունը վիրավորող քայլ չէ այն, երբ Թուրքիան թքել է այդ արձանագրությունների վրա, իսկ դուք շարունակում եք սրբորեն պահել-պահպանել այն...
Կարող եք?, ա՛յ սրա մասին խոսեք, թե չէ՝ օտարազգի հյուպատոսին ,,քըլնգելը,, ամենահեշտ բանն է, այն էլ Վարդավառի թեմայով...
Լավ, էսքան փարիսեցի որտեղից հավաքվեց էս հողի վրա...