Էդմոն Մարուքյանը Խաժակյանին հետ կանչելու հայտարարությամբ մի կրակոցով մի քանի նապաստակ է խփում


14:23 , 17 դեկտեմբեր, 2019

Էդմոն Մարուքյանը Խաժակյանին հետ կանչելու հայտարարությամբ մի կրակոցով մի քանի նապաստակ է խփում: Լսելով Մարուքյանի ասուլիսը՝ գրեթե վստահ եմ, որ Խաժակյանին հետ չեն կանչելու, եւ սա ընդամենը լավ բեմադրված բողոքի ակցիա է:

Համոզված եմ, որ Դավիթ Խաժակյանին «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդի նիստում հետ չի կանչելու, պարզապես ուղերձները տեղ հասցնելու ու աղմուկ բարձրացնելու տեխնոլոգիա էր: Երկրորդ սցենարն այն է, որ խորհրդի նիստում ԼՀԿ-ն կարող է իսկապես հետ կանչել Խաժակյանին, սակայն Խաժակյանը կմնա ավագանու կազմում ու կհրաժարվի ԼՀԿ-ի անդամակցությունից: Բոլոր սցենարների դեպքում էլ շահում են և՛ Մարուքյանը, և՛ Խաժակյանը: