Ավելի լավ չէ՞ր՝ նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով վճարեիք


13:39 , 17 դեկտեմբեր, 2019

Գրպանային ընդդիմության թշվառությունը

Քիչ է՝ Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:

Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո՝ ինչ-որ վարչության պետի:
Հետո՝ ինչ-որ գյուղապետի:

Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:

Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր՝ նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:

Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն: