Իլհամ Ալիևը ՄԳԻՄՕ-ում դասավանդե՞լ է Զոհրաբ Մնացականյանին. «Իրատես»


10:15 , 17 դեկտեմբեր, 2019

«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիևը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Իլհամ Ալիևը ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի և դասավանդել է 1985-1991-ին, իսկ Զոհրաբ Մնացականյանը ՄԳԻՄՕ-ում սովորել է հենց այդ տարիներին: Ու եթե իսկապես Իլհամ Ալիևը դասավանդել է Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ԱԳ նախարարը լավ հնարավորություն ունի ապացուցելու, որ լավ ուսանող է եղել ու ճիշտ է հինավուրց ասույթը, որ աշակերտը միշտ էլ գերազանցում է ուսուցչին: Կամ էլ՝ Իլհամ Ալիևն է վատ դասախոս եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: