Դեմոկրատները հրապարակել են Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ամբողջական զեկույցը


05:30 , 17 դեկտեմբեր, 2019

Ներկայացուցիչների պալատի դատական գործերի հանձնաժողովը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, երկուշաբթի հրապարակել է ամբողջական զեկույցը, որի հիմքի վրա նախատեսվում է իմպիչմենտ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

658 էջանոց փաստաթուղթը բաղկացած է չորս մասից, որոնք ներկայացնում են հանձնաժողովի աշխատանքը, իմպիչմենտի իրավական հիմքերը և Թրամփի դեմ իշխանության չարաշահման վերաբերյալ մեղադրանքների փաստացի հիմքերը։

«Կոմիտեն իմպիչմենտի հարցումը փոխանցում է Ներկայացուցիչների պալատին: Նախագահ Թրամփը իր գործողություններով դավաճանել է իր պաշտոնը: Նրա ծանր հանցագործությունները և չարաշահումները խախտում են սահմանադրությունը: Նրա պահվածքը շարունակում է վտանգել մեր ազգային անվտանգությունն ու արդար ընտրությունները, ուստի Ներկայացուցիչների պալատը պետք է գործի շտապ կարգով»,- ասվում է զեկույցում: