Զելենսկին ժամանել է Ադրբեջան


01:45 , 17 դեկտեմբեր, 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Զելենսկիին դիմավորել է պատվո պահակախումբը:

Այցը կտևի երկու օր, Զելենսկին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:

Բացի այդ, Զելենսկին Բաքվում հանդիպումներ կունենա տեղի ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ: