Որքա՞ն արժե հյուրանոցների օրավարձը հայտնի քաղաքներում


21:29 , 8 հուլիս, 2013

Որքա՞ն արժե հյուրանոցների օրավարձը հայտնի քաղաքներումՏուրիստական ակտիվ այս շրջանում շատ կարևոր է, թե ինչ գնային քաղաքականություն են վարում հյուրանոցները: Տուրիզմի զարգացման գործում մեծ նշանակություն ունեն հյուրանոցները և նրանց սպասարկումը: Հայկական տուրիզմի մասին խոսելիս շատերը նշում են, թե Հայաստանում հյուրանոցների օրավարձը բավական թանկ է, ինչն էլ չի նպաստում տուրիզմի զարգացմանը:
Slaq.am-ը փորձեց հասկանալ, թե աշխարհի մի շարք քաղաքներում հյուրանոցները ինչ վճարի դիմաց են առաջարկում իրենց ծառայությունները և արդյո՞ք երևանյան գները այդքան բարձր են: Ներկայացնում ենք աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում հյուրանոցների 1 օրվա գիշերավարձը.
Սոչի
«Գրանդ հոթել» - 479 850 դրամ (5 աստղ)
Diana Palace - 51 677 դրամ(4 աստղ)
«Յանիս» - 50 446 դրամ(3 աստղ )
Պեկին
HFI Hotel - 17 981դրամ (3 աստղ)
Pentahotel - 38 0914 դրամ (4 աստղ)
The Regent 123 451դրամ (5 աստղ)
Park Plaza - 65 583 դրամ (4 աստղ)
Բանգկոկ
De Bangkok - 22 172 դրամ (3 աստղ)
Mantien Riverside - 32 862 դրամ (5 աստղ)
Park Plaza - 25 241 դրամ (4 աստղ)
Մոսկվա
«Սավոյ» - 108 744 դրամ ( 5 աստղ)
«Բորոդինո» - 39 619 դրամ (4աստղ)
«Կասսադո պլազա» - 43 064 դրամ (4աստղ)
Թբիլիսի
Primavera 48 487 (4 աստղ)
Դիպլոմատ - 44 260 (4 աստղ)
Texas - 21 136 (2 աստղ)
Տելա - 14 919 դրամ (2 աստղ)
Կիև
«Օպերա» - 95 430 դրամ (5 աստղ)
«Պրեմեր պլազա» - 184 907 դրամ (5 աստղ)
Royal City - 37 324 դրամ (3 աստղ)
InterContinental Kiev - 184 623 դրամ (5 աստղ)
Երևան
«Սոչի պլազա» - 30 000 դրամ (4 աստղ)
«Պարկ ավենյու» - 22 000 (3 աստղ)
National - 94 000 դրամ (5 աստղ)
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ երևանյան հյուրանոցները այդքան էլ թանկ չեն, որքան որ մենք էին պատկերացնում: Ներկայացված քաղաքներից ամենաթանկ հյուրանոցները գործում են Կիև քաղաքում: Համեմատաբար ամենաէժան հյուրանոցները գործում են Պեկինում և Բանգկոկում: Ի դեպ, հենց այս քաղաքներն էլ զբոսաշրջիկների մեծ ներհոսք են ունենում: Հայաստանի դեպքում զբոսաշրջիկների պակասը ոչ այնքան հյուրանոցների և ծառայությունների գներն են, այլ այն հանգամանքը, որ երկիրը տուրիստական տեսանկյունից շատ քիչ է գովազդվում: