Հենրիխ Մխիթարյանը կստանա 10 համարի մարզաշապիկը


16:32 , 8 հուլիս, 2013

Հենրիխ Մխիթարյանը կստանա 10 համարի մարզաշապիկըSlaq.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր վաղ առավոտյան Երևանից ուղևորվել է Դորտմունդ վերջին մանրուքների կարգավորման և գերմանական ակումբի հետ պայմանագրի ստորագրման նպատակով: Սպասվում է, որ Մխիթարյանը գերմանական ակումբի հետ առաջին անգամ կխաղա երկուշաբթի երեկոյան Մագդեբուրգում սպասվող բարեգործական խաղում:Ինչպես տեղեկացնում է գերմանական Der Westen-ը, որը Մխիթարյանին անվանել է «տրանսֆերի արքա», հայազգի մարզիկը «Բորուսիայում» կստանա 10 համարի մարզաշապիկ: