Ռուսաստանում տարածում է ստանում «գլամուրային» ծննդաբերությունը


18:15 , 16 դեկտեմբեր, 2019

Ռուսաստանում ավելի ու ավելի են տարածվում «գլամուրային» ծննդաբերությունները: Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում պատմել է մանկաբույժ, «Մայրերի խորհուրդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Տատյանա Բուցկայան:

Նրա խոսքերով, կեսարյան հատման դեպքում կնոջը ձեռնոցներ են հագցնում և մայրն ինքն է երեխային հանում որովայնից և դնում կրծքին: Այսպիսով, նա իսկապես դառնում է առաջինը, ում ձեռքերում հայտնվում է նորածինը:

«Գլամուրային կեսարյան» տերմինն առաջացել է հենց ձեռնոցների օգտագործման պատճառով, պնդում է Բուցկայան: