Ասադը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայից զավթված նավթը Թուրքիային վաճառելու մեջ


14:56 , 16 դեկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին վաճառում է Սիրիայից զավթված նավթը: Այս մասին նա հայտարարել է չինական «Phoenix» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է տեղի ունենում Եփրատ գետի արևելքից արդյունահանվող նավթի հետ, Ասադը նշել է, որ «Ամերիկան այժմ նավթ է գողանում և վաճառում է Թուրքիային»:

Սիրիայի առաջնորդը նշել է, որ նախքան ամերիկացիները Սիրիայի տարածքներից Անկարային սկսեցին նավթ վաճառել, դրանով զբաղվում էր իսլամական «Ալ-Նուսրան», ապա «Իսլամական պետություն»  միջազգային ահաբեկչական կազմակերպությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: