Քիմ Քարդաշյանին ծաղրել են


20:10 , 8 հուլիս, 2013

Քիմ Քարդաշյանին ծաղրել ենSlaq.am-ը գրում է.

Տորոնտոյում կառուցվում է Bay Adelaide գրասենյակային կենտրոնը: Շենքի վրա փակցվել է մի պաստառ, որը ծաղրում է հայտնի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին: Պաստառի վրա գրված է հետևյալը. «Շինարարությունը կավարտվի ավելի վաղ, քան Քիմ Քարդաշյանի ամուսնությունը»:

Պաստառը ստեղծել է հանրահայտ Second City հումորային խումբը: Մինչ նախագծի ավարտը կօգտագործվեն մի շարք այդպիսի հումորային պաստառներ:

Ի դեպ, շինարարությունը չի ավարտվելու ավելի վաղ, քան Քիմ Քարդաշյանի ամուսնությունը, քանի որ Քիմի և Քրիս Համֆրիսի ամուսնությունը տևեց ընդամենը 72 օր, իսկ շինարարությունն ավարտվելու է 2015 թվականին: