Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչների հետ


11:45 , 16 դեկտեմբեր, 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչներ Ջեֆրի Քլոհայի, էնդի Նեգեմանի և Մարկ Վլասիչի հետ:

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2021 թվականին Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստանը և Աստվածաշունչը» խորագրով մշակութային մեծ ցուցադրություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այսօր քննարկել ենք հայեցակարգային հարցեր, նոր առաջարկներ ենք արել մեր գործընկերներին»: