Տարանտինոն մտադիր է նկարահանել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը


07:48 , 16 դեկտեմբեր, 2019

Հոլիվուդյան ռեժիսոր Քվենթին Տարանտինոն մտադրվել է նկարահանել «Սպանել Բիլին» դիլոգիայի շարունակությունը: Իր պլանների մասին կինեմատոգրաֆիստը պատմել է ռադիոշոուի ժամանակ, որից հատված է հրապարակվել YouTube-ում։

Ռեժիսորը հայտարարել է, որ երրորդ մասով կզբաղվի երեք տարուց ոչ շուտ, եւ ֆիլմը կտարբերվի նախորդներից: «Ես չէի ցանկանա պարզապես որեւիցե անհեթեթ արկած նկարահանել: Նա (հարսնացուն Ումա Թուրմանի կատարմամբ) պարզապես արժանի չէ դրան»,- ընդգծել է նա:

«Հարսնացուն երկար ու համառորեն մարտնչել է: Այս անգամ ես գաղափար ունեմ, որն իրականացնելը, գուցե, իրոք հետաքրքրական լինի»,- հավելել է Տարանտինոն:

2016 թվականին ռեժիսորը պնդում էր, թե պլանավորում է կանգ առնել տասը կինոժապավենների նշագծին՝ ընդգծելով, որ «Սպանել Բիլին» դիլոգիան մեկ կինոնկար է համարվում: