Վալերիայի որդին մեկ շաբաթվա ընթացքում երրորդ ՃՏՊ-ի մասնակից է դարձել


23:15 , 15 դեկտեմբեր, 2019

Երգչուհի Վալերիայի որդին՝ Արսենի Շուլգինը, մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ ավտովթարի մասնակից է դարձել:

Երիտասարդը վթարի վայրից տեսանյութ է հրապարակել Instagram-ում:

Շուլգինը գրել է, որ սա «կատակ չէ», այլ երրորդ ՃՏՊ-ն: Նա նշել է, որ ոչ մի լուրջ բան չի պատահել, ոչ ոք չի տուժել, ավտոմեքենաները պարզապես թեթևակի հարվածել են միմյանց: Նա հավելել է, որ պատահարից հետո նա ստիպված կլինի փոխել համարանիշը:

Դեկտեմբերի 13-ին Արսենի Շուլգինը հաղորդել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ավտովթարի մասնակից է դարձել: Նրա խոսքերով, իր վարած մեքենան բախվել էր ավտոբուսին, պատահարի հետևանքով ոչ ոք չէր տուժել: