Իշխանությունները վաղուց մի տուֆտ են պտտում, թե իբր Նիկոլին մեղադրում են հող հանձնելու մտադրության մեջ


22:29 , 15 դեկտեմբեր, 2019

Դանիել Իոաննիսյանը թե բա Սերժը հող էր հանձնում, իսկ Նիկոլը հող ա փրկում։

Էդ հողերը գրավելուց էական ներդրում ունեցած Սերժը հող հանձնողն ա, իսկ դասալիք Նիկոլը հող պահողն ա։ Էս հիշեք, հանկարծ չխառնեք։

Ռուսերեն սա կոչվում ա с больной головы на здоровую։

Ու մարդիկ կան է, որ լուրջ հավատում են, որ եթե պետության ղեկավարը խոսում ա փոխզիջումից, էդ իրա իրական մտադրությունն ա ու իրա քայլերը դրան են ուղղված։ Իսկ եթե կանգնում ու ասում ա, թե «Արցախը Հայաստան է ու վերջ» - էդ ֆսյո, դե ուրեմն հողերի ճակատագիրն ապահովագրված ա։

Իրականում և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը վարել է «ակտիվ սառեցման քաղաքականություն»։ Այլ բառերով ասած՝ նպատակը եղել է տապալել բանակցություններն այնպես, որ տապալման մեղավորը մենք դուրս չգանք։ Կամ ավելի պարզ՝ պահել ստատուս-քվոն։ Ու 20 տարի շարունակ սա հաջողվել է։ Էդ ընթացքում բազմիցս հանձնվել են 5 ու 7 շրջաններ։ 5 ու 7 շրջանը որնա՞, ոմանց մոտ (ես սխալմամբ հիշում էի, թե Սիվիլնեթի Թաթուլ Հակոբյանի մոտ, բայց փաստորեն ինքը չէր) Քոչարյանը մինչև հիմա Մեղրիա հանձնում։

Ընդ որում՝ շատ կարևոր է հասկանալ, որ օբյեկտիվորեն ամենաառավելագույնը, ինչ կարող է Հայաստանը ստանալ բանակցությունների արդյունքում, դա հենց ստատուս-քվոն է։

Հիմա գանք Նիկոլին։ Իշխանությունները վաղուց մի տուֆտ են պտտում, թե իբր Նիկոլին մեղադրում են հող հանձնելու մտադրության մեջ։ Չէ, Նիկոլին մեղադրում են սխալ մարտավարության մեջ, որն առնվազն երկու լուրջ ռիսկ ունի․
1․ Մեծանում ա հավանականությունը, որ բանակցությունների տապալման մեղավոր «կդարձնեն» Հայաստանին;
2․ Իջնում ա պատերազմի որոշման ընդունման շեմը Ադրբեջանի համար։

Ընդ որում՝ ցանկացած ընդդիմություն ոչնչացնելու Նիկոլի մոլուցքը էլ ավելի ա բարդացնում իրավիճակը։ Հայաստանի երեք նախագահներն էլ ունեցել են իրենց «վերջին հույսի խախտումը» - ընդդիմությունն ու Ղարաբաղը չեն համաձայնվում, չեմ կարա ստորագրեմ։ Ընդդիմություն չունեցող 80%-նոց Նիկոլը սենց բան չունի։