Հայտնի է կանանց համար մարզումների լավագույն մոտեցումը


21:18 , 15 դեկտեմբեր, 2019

Համեմատելով ավելի վաղ անցկացված 24 գիտական հոդվածների արդյունքները, Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետները պարզել են, որ ֆիզիկական վարժությունների արդյունավետության վրա առավել ազդող գործոնը մարզումների կանոնավորությունն է, համենայն դեպս՝ կանանց համար:

Ըստ գիտնականների, յուրաքանչյուր մարզման ընթացքում մոտեցումների քանակը շատ ավելի քիչ դեր է ունեցել, քան այն, թե շաբաթական քանի անգամ են կանայք սպորտով զբաղվել: Միևնույն ժամանակ, ինչպես պնդում են գիտական աշխատանքի հեղինակները, ճիշտ մոտեցման դեպքում մարզումներն իսկապես էականորեն ազդել են գեղեցիկ սեռի ֆիզիկական ուժի վրա:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Sports Medicine ամսագրում: