Ինչպես թողնել նրան, ում դու դեռ սիրում ես


01:05 , 16 դեկտեմբեր, 2019
  1. Ընդունիր, որ նորմալ է սիրել մարդուն ու չլինել նրա հետ

Սիրո խորամանկ դրսևորումն այն է, որ քեզ պետք չէ դադարել սիրել, որ հասկանաս, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում: Մենք ուզում ենք հավատալ, որ եթե միասին փոքր-ինչ երկար դիմանանք, ապա կստանանք այն, ինչ ուզում է մեր սիրտը: Բայց սերը ոչ միշտ է հաղթահարում ամեն բան: Միգուցե հիմա հարմար ժամանակը չէ, միգուցե դուք տարբեր նպատակներ ունեք: Ինչ էլ որ լինի, դու պետք է ընդունես իրականությունը, որ երբեմն մենք պարզապես չենք կարող լինել նրանց հետ, ում սիրում ենք:

  1. Ձեր միջև տարածություն ստեղծեք

Իհարկե, դու ուզում ես, որ նա մնա կողքիդ, ու դու կարողանաս նրան սիրել: Բայց այդպես քեզ համար ավելի դժվար կլինի նրան թողնել: Քեզ պետք է, որ ձեր միջև ֆիզիկական և էմոցիոնալ տարածություն լինի: Ոչ հավերժ, բայց առաջին շրջանում հաստատ, քանի դեռ դու գլուխ չես հանել քո զգացմունքներից: Ջնջիր նրա հեռախոսահամարը, արգելափակիր համացանցում, խուսափիր այն վայրերից, ուր նա սովորաբար լինում է, ու թաքցրու այն, ինչ քեզ նրան է հիշեցնում:

  1. Ձեր հարաբերություններն օբյեկտիվորեն գնահատիր

Բաց թողնելու համար պարտադիր չէ կենտրոնանալ յուրաքանչյուր վատ բանի վրա, ինչ ձեր միջև եղել է: Ձեր հարաբերություններին օբյեկտիվորեն նայիր: Միգուցե դրանք այնքան էլ լավը չեն եղել, որքան քեզ էր թվում, և դու կսկսես հասկանալ, թե ինչու ամեն բան լավ չդասավորվեց: Միշտ էլ կարելի է անցյալից դասեր քաղել ու դրանով իսկ օգնել քո սեփական ապագային:

  1. Ներիր
Ներիր սխալներդ, որոնք դու գործել ես, ներիր քո նախկինի սխալները: Բաց թող այն ապագան, որը դու պատկերացնում ես նրա հետ: Տարված մի եղիր նրանով, ինչ կարող էր լինել: Դա ոչինչ չի փոխի:
  1. Քեզ թույլ տուր ամեն բան զգալ խորությամբ

Բաց թողնել նրան, ում սիրում ես, մեծ կորուստ է: Եվ պետք չէ ձևացնել, թե ամեն բան լավ է: Տխրիր, տառապիր, զայրացիր, տանջվիր, պարզապես թող զգացմունքներդ դուրս հորդեն: Ավելի ծանր կլինի, եթե դու ամեն բան պահես ներսումդ: Լաց եղիր, ընդունիր, որ քեզ համար ահավոր է առանց նրա: Ինքդ քեզ մի շտապեցրու, բայց նաև անդադար մի տառապիր:

  1. Խոսիր այդ մասին

Պարզապես խոսիր այն մասին, ինչ զգում ես, ասա նրան, ով պարզապես կարող է լսել ու անպետք խորհուրդներ չտալ: Դա սեփական տառապանքներդ բաց թողնելու գերազանց եղանակ է: Եթե չկա այն մարդը, ում հետ դու կարող ես այդ մասին խոսել, փորձիր խոսել ու ձայնագրել քեզ:

  1. Ընդունիր այն փաստը, որ դու ոչ միշտ կարող ես վերահսկել ամեն ինչ

Եթե ինչ-որ մեկը քեզ չի կարող տալ այն, ինչ դու ուզում ես, ապա դու ոչինչ չես կարող անել: Ոչ մի սեր մարդուն չի ստիպի քեզ սիրել ի պատասխան: Բավական է փորձել վերահսկել այն, ինչի վրա դու իշխանություն չունես: Կենտրոնացիր ինքդ քեզ վրա: Ինքդ քեզ դիր առաջին տեղում:

  1. Մի կենտրոնացիր նեգատիվ էմոցիաների վրա

Բավական է մեղավորներ փնտրես, զղջաս, զայրանաս: Մեղավոր ես եղել դու դրանում, թե ոչ, արդեն կարևոր չէ: Կարևոր է նոր սկզբի վրա կենտրոնանալը:

  1. Շարունակիր ապրել

Հանդիպիր ընկերներիդ հետ, ճանապարհորդիր, ծանոթացիր նոր մարդկանց հետ: Դա կօգնի հասկանալ, որ աշխարհը լի է այլ մարդկանցով, որոնց դու կարող ես սիրահարվել: