Հսկա առյուծը նախ վախեցրել է լուսանկարչին իր մռնչյունով, այնուհետև սկսել է ժպտալ (Photo)


19:18 , 15 դեկտեմբեր, 2019

69-ամյա լուսանկարիչ Գվեն Սաուերբին իր կյանքի վերջին չորս տասնամյակը նվիրել է սիրելի զբաղմունքին: Նա ճանապարհորդում է աշխարհով՝ լուսանկարելով կենդանիներին իրենց բնական միջավայրում:

Գվենը խոստովանում է, որ սա իդեալական աշխատանք է. վայրի կենդանիների կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը միշտ հաճույք է պատճառում նրան:

Բայց, այնուամենայնիվ, անցած ամիս Քենիայում նա կարողացել է մի լավ վախնենալ:

Լուսանկարիչը սաֆարիում է եղել, երբ տեսել է հսկա առյուծին: Գվենը, ինչպես միշտ, պատրաստվում էր լուսանկարներ անել: Բայց ջունգլիների թագավորը որոշել է խաղալ լուսանկարչի հետ:

«Նա նկատեց ինձ և մռնչաց: Ես վախեցա: Ասես ինձ ասեր. «Ես ջունգլիների թագավորն եմ»: Դրանից հետո առյուծը քաղցր ժպտաց»,- պատմում է Գվենը: