1,5 տարվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամն ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել. Աննա Հակոբյան


14:01 , 15 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ:

Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով գալա-ընթրիքին, Աննա Հակոբյանը նշել է, որ ուրախ ու հպարտ է, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր:

«Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր», նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամի ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ