Ստամբուլի օդանավակայանում ռեկորդային քանակի թմրանյութ է առգրավվել


23:00 , 14 դեկտեմբեր, 2019

Ստամբուլի օդանավակայանի բեռնափոխադրման տերմինալում ավելի քան 1,7 տոննա թմրանյութ է առգրավվել, հայտնում է TRT Haber-ը:

Գործակալության տվյալներով, առգրավվածը նոր սերնդի թմրանյութ է՝ կրատոմ: Թուրքական ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին անգամ է հանդիպում այդ տեսակի և քանակի թմրանյութի:

Թմրանյութը եկել է Ինդոնեզիայից էր և պետք է գնար Միացյալ Նահանգներ, սակայն հատուկ վարժեցված շները հայտնաբերել են այն: