Իլոն Մասկը 2020-ին կանեփ և սուրճ կուղարկի ՄՏԿ


22:00 , 14 դեկտեմբեր, 2019

Տիեզերական պայմաններում երկրային բույսերի մուտացիայի տեսությունը հաստատելու (կամ հերքելու) համար Dragon տիեզերանավը 2020-ի մարտին կանեփի և սուրճի բույսերի նմուշներ կտանի միջերկրային ուղեծիր:

Ըստ Wire-ի, Ջոնաթան Վոի Front Range Biosciences ագրոտեխնիկական ընկերությունն արդեն զբաղվում է 480 բջջային նմուշների պատրաստմամբ: Սակայն, սա ամենևին չի նշանակում, որ շուտով մոլորակի ուղեծրում կհայտնվի մարիխուանայի առաջին տիեզերական պլանտացիան:

Նախ, նմուշների տիեզերքում գտնվելու ժամանակահատվածը բավականին կարճ է՝ ըստ ծրագրի մոտ 30 օր է: Եվ երկրորդ՝ ՄՏԿ կուղարկվի գյուղատնտեսության մեջ օգտագործվող հոգեակտիվ նյութերի ցածր պարունակությամբ կանեփի շտամ:

«Մենք ելնում ենք տեսությունից, որ տիեզերքում բույսերն ավելի են հակված մուտացիաների: Մենք ուզում ենք պարզել, արդյո՞ք դրանք կպահպանվեն Երկիր վերադառնալուց հետո, և արդյո՞ք սա նոր առևտրային կիրառում կգտնի»,- ասել է Վոն: