YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը


20:00 , 14 դեկտեմբեր, 2019

YouTube վիդեոհոստինգը կազմել է 2010-2019 թվականների ամենահանրաճանաչ երաժշտական տեսահոլովակների ցանկը, հայտնում է Forbes-ը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Luis Fonsi ft. Daddy Yanke-ի Despacito տեսահոլովակը: 2017 թ. թողարկված տեսահոլովակը YouTube-ում դիտել է 6,5 մլրդ մարդ:

Երկրորդը հորիզոնականում Էդ Շիրանի Shape Of You երգն է՝ 4,5 մլրդ դիտումով: Երրորդ տեղում Ուիզ Խալիֆայի և Չարլի Փութի See You Again տեսահոլովակն է՝ 4,3 մլրդ դիտումով:

Լավագույն հնգյակում են նաև Մարկ Ռոնսոնը և Բրունո Մարսը՝ Uptown Funk տեսահոլովակով, որը ունի 3,7 մլրդ դիտում: Իսկ հնգյակը եզրափակում է հարավկորեացի երգիչ PSY-ը՝ իր հայտնի Gangnam Style տեսահոլովակով, որը դիտել է 3,4 մլրդ մարդ: