Վրաստանում հաշվարկել են Ռուսաստանի հետ չվերթների չեղարկման վնասները


18:00 , 14 դեկտեմբեր, 2019

Ռուսաստանի հետ չվերթների չեղարկման հետևանքով Վրաստանի բյուջեն ավելի քան 300 մլն դոլարի վնաս է կրել, հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենետաձեն, հայտնում է Sputnik Грузия-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը հանգեցրել է լարիի արժեզրկմանը: Լարիի արժեզրկումն էլ իր հերթին հանգեցրել է գնաճի: Նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել է 7 տոկոս՝ կանխատեսված երեք տոկոսի փոխարեն:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիափոխադրումները արգելվեցին: Որոշումը կապված էր Թբիլիսիում հակառուսական ցույցերի հետ: