Մեքսիկայում հայտնաբերել են առևանգված ոստիկանների մարմինների մասերը


00:21 , 15 դեկտեմբեր, 2019

Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են ոստիկանների մարմնի մասերով տոպրակներ, որոնց առևանգել էին ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման արդյունքում:

Ոստիկանությունից հայտնել են, որ հայտնի չէ, թե ով է պատասխանատու չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակման համար:

Ուժային կառույցների վրա հարձակման ընթացքում սպանվել են իրավապահ մարմինների երեք աշխատակից, առևանգվել էին դատավորը և ոստիկանության չորս աշխատակից: Ավելի ուշ հանցագործները ազատ էին արձակել դատավորին: