Իշխանություններին օր առաջ անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ, որ ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ. Արմեն Աշոտյան


14:13 , 14 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր ունենք իրավիճակ, երբ Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի բովանդակությունը շատ է մոտեցել այն ժառանգությանը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է թողել՝ որպես բանակցային փաստաթուղթ, բայց բազմաթիվ կորուստներով: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, թե իրավիճակը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Դրանք գնալով ավելի շատ պետք կլինեն հենց գործող իշխանություններին, որպեսզի նրանք ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ»:

Ըստ Աշոտյանի՝ բանակցային գործընթացի կորուստը միայն ժամանակային չէ, օրակարգային կորուստներ կան:

«Բրատիսլավայի եռակողմ հայտարարությունը 2016թ. պայմանավորվածություններից շեշտում է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման հարցը և չի դիտարկում շփման գծում մոնիտորինգի ներդրման անհրաժեշտությունը»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, թե երկրորդ կորուստը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքավորումն է:

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: