Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի թեկնածուներ կա՞ն․ վարչապետը կհասցնի՞ նոր նշանակումներ կատարել․ «Ժողովուրդ»


10:27 , 14 դեկտեմբեր, 2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականներից հետո` սեպտեմբերի 19-ին, այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը եւ Էդուարդ Մարտիրոսյանը: Այդ նշանակումից գրեթե երեք ամիս է անցել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շտապում նոր նշանակումներ կատարել, եւ այդ կարեւոր կառույցները շարունակում են ղեկավարել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունեցողները:

Վերջերս խորհրդարանը նաեւ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, ինչը ենթադրում է, որ նոր նշանակվող անձինք լինելու են հենց համակարգից, ոչ թե քաղաքացիական անձինք: Ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը: Արդյոք մինչեւ տարեվերջ ՀՀ վարչապետը կհասցնի՞ նոր նշանակումներ կատարել, թե՞ ոչ, եւ կա՞ն արդյոք արդեն թեկնածուներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Այդ հարցը վարչապետի հայեցողության ներքո է, եւ հենց ինքն էլ որոշում կկայացնի: Այս պահին այլ բան չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։