Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին․ «Հրապարակ»


09:33 , 14 դեկտեմբեր, 2019

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների։ Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ և քաղաքապետի ուղղակի անգործությամբ»:

Նաև` երեսով եք տալիս, որ ընտրել եք Փաշինյանին. է` չընտրեիք։ «Անվերջ Հանրապետականի հետ կոալիցիան և այլ հետագծեր են հիշեցնում, գալիս է մի պահ, երբ դու էլ արդեն, կոռեկտությունը մի կողմ դնելով, պիտի հիշեցնես, որ եթե չլիներ «Բարգավաճը», գոնե լեգիտիմ ճանապարհով, խորհրդարանը վարչապետ չէր ընտրի»:

Կարծում եք` իրենք փշաքաղվեցի՞ն ձեր այդ հիշեցումներից։ «Իրենց կենսաբանական հոգեվիճակը մեզ բացարձակ չի հետաքրքրում»։ Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է Փաշինյանի հեռացումը՝ պատրաստվո՞ւմ եք հունվարից հետո Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, Գագիկ Ծառուկյանի՞ն եք տեսնում այդ աթոռին։ «Չկա նման բան»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։