Գյումրու օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Լոնդոն և Փարիզ․ «Ժողովուրդ»


09:12 , 14 դեկտեմբեր, 2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն եւ Փարիզ։ Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրու Շիրակ օդանավակայանից։

Հիշեցնենք, որ հաջորդ տարի հայկական ավիաշուկայում կգործի իռլանդական «Ռայն էյր» բյուջետային ավիաընկերությունը, որը մտադիր է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել։ Ի դեպ, այս լոուքոսթերը եւս էժան գնով թռիչքներ կիրականացնի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։