Եթե չգիտեք, թե ինչ մատուցել թեյի հետ, 5 րոպեում թխեք այս տորթը


04:44 , 14 դեկտեմբեր, 2019

Բաղադրիչներ

1. Ձու – 3 հատ
2. Աղացած ընկույզ (պնդուկ) – 200 գ
3. Փխրեցուցիչ – 1 թ/գ
4. Շաքարավազ – 80 գ

Կրեմ

Եփած խտացրած կաթը՝ կարագով կամ հալված շոկոլադով:

Պատրաստման եղանակը

1. Մանրացրած ընկույզը խառնել ձվերի, շաքարավազի և փխրեցուցչի հետ:

2. Միկրոալիքային վառարանի համար նախատեսված կաղապարը (1 լիտրի համար) պատել յուղով և ալյուր շաղ տալ:

3. Թխել մոտ 5 րոպե՝ 900 վտ-ով, մինչև եփելը:

4. Պատրաստի խմորը սառեցնել 3-5 րոպե:

5. Խմորը բաժանել երկու մասի, պատել կրեմով և զարդարել ընկույզով: